Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եմենը հայտարարել է 90-օրյա արտակարգ դրություն ու պահանջել, որ ԱՄԷ-ն դուրս բերի իր զորքերը

Blog Image

Եմենի նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմին պահանջել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները 24 ժամվա ընթացքում դուրս բերի իր զորքերը երկրից։

Նա նաև հայտարարել է Աբու Դաբիի հետ համատեղ պաշտպանական համաձայնագրի չեղարկման մասին։ Ալիմին մեղադրել է ԱՄԷ-ին Հարավային անցումային խորհրդին աջակցելու և զենք մատակարարելու մեջ։

Եմենի նախագահական խորհրդի ղեկավարը հայտարարել է 90-օրյա արտակարգ դրություն, երկիր մուտք գործելու բոլոր կետերի 72-ժամյա օդային, ցամաքային և ծովային շրջափակման մասին, բացառությամբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի գործողությունների։

Ավելի վաղ կոալիցիան Մուքալլա նավահանգստում հարված էր հասցրել։ Ըստ կոալիցիայի՝ Ֆուջեյրա էմիրաթական նավահանգստից ՀԱԽ ուժերի համար զենք տեղափոխող նավերը բեռնաթափվել են առանց թույլտվության։

 

Send