«Փաստ»-ը գրում է, որ 2018-ից հետո տրված ապաքաղաքականացման խոստումների ֆոնին կրթական համակարգում քաղաքականացումը ոչ միայն չնվազեց, այլև խորացավ։ Բուհերում իշխանական շրջանակներին մոտ անձանց հայտնվելը ղեկավար մարմիններում ձևական օրինականության պայմաններում էլ առաջացնում է վստահության խնդիր։
Նույնը վերաբերում է դպրոցների կառավարմանը, որտեղ տնօրենի ընտրության վրա քաղաքական նախընտրությունները կարող են ազդեցություն ունենալ։ Ընտրական փուլերում կրթական հաստատությունների ներգրավածությունը ստեղծում է պարտադրանքի դժվարապացուցելի «ստվեր»։
Ուսումնական ծրագրերի, հատկապես «Հայոց պատմություն» առարկայի շուրջ վեճերը և «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության քննարկումները դիտարկվում են քաղաքականացման համատեքստում։ Բարեփոխումների կողմնակիցների և քննադատների մոտեցումները հակադրվում են՝ մասնագիտական որակի և օրակարգերի շուրջ հարցերով։

Русский