Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՀԴԲ-ն պարզել է, որ Էպշտեյնը չի ղեկավարել ազդեցիկ անձանց համար անչափահաuների uեռական թրաֆիքինգի ցանց

Blog Image

Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) եզրակացրել է, որ հայտնի ֆինանսիստ Ջեֆֆրի Էպշտեյնը չի ղեկավարել ազդեցիկ անձանց համար անչափահասների սեռական թրաֆիքինգի ցանց, հաղորդել է «Associated Press»-ը՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարության փաստաթղթերին։

ՀԴԲ-ն ուսումնասիրել է ֆինանսիստի բանկային գրառումները և էլեկտրոնային փոստը, խուզարկել է նրա տները, հարցազրույցներ է վերցրել զոհերից և հետաքննել աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մի քանիսի հետ կապերը։ Այն եզրակացրել է, որ Էպշտեյնը սեռական բռնության է ենթարկել անչափահասներին, սակայն բավարար ապացույցներ չկան, որոնց համաձայն՝ նա ղեկավարել է մարմնավաճառության ցանց։ Նրա վճարումները կապ չեն ցույց տվել հանցավոր գործունեության հետ։

Հարցաքննվածներն ընդգծել են, որ իրենց սեռական բռնության են ենթարկել ուրիշներ, այլ ոչ թե Էպշտեյնը։ Սակայն, ՀԴԲ փաստաթղթերում նշվում է, որ «բավարար ապացույցներ չկան այդ անձանց դեմ դաշնային մեղադրանքներ առաջադրելու համար»։ Այս գործերը փոխանցվել են տեղական իրավապահ մարմիններին։

Ավելին, որոշ զոհեր կեղծ տեղեկություններ են տրամադրել Էպշտեյնի հետ իրենց հանդիպումների մասին, իսկ որոշ կանայք նշել են, որ ո՛չ ֆինանսիստն ինքը, ո՛չ էլ նրա օգնական Գիսլեյն Մաքսվելը «ուղղակիորեն չեն հրամայել» իրենց մտերիմ հարաբերություններ ունենալ այլ տղամարդկանց հետ։

Էպշտեյնը ձերբակալվել է 2019 թվականին սեռական թրաֆիքինգի մեղադրանքով։ Ավելի ուշ պարզվել է, որ նա մահացել է բանտում, ենթադրաբար՝ ինքնասպանությունից։ 

Send