Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցական հայտարարություն է տարածել Կանադայում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ

Blog Image

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցական հայտարարություն է տարածել Կանադայում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ․

«Խոր ցավով տեղեկացանք Tumbler Ridge-ում տեղի ունեցած կրակոցների մասին։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։

Մենք համերաշխ ենք Կանադայի ժողովրդի հետ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»։

Հիշեցնենք, որ այսօր Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Ըստ ոստիկանության՝ ևս 2 մարդու մարմին հայտնաբերվել է այդ հրաձգության հետ առնչություն ունեցող մոտակա տներից մեկում։

Send