Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացու ահազանգի հետքերով

Blog Image

07.01.2026թ. MediaHub.am-ը հրապարակում էր արել՝ բարձրաձայնելով  քաղաքացու կողմից մեզ հայտնած տեղեկատվությունը Ran Oil բենզալցակայաններում քաղաքացիներին բենզինի ծագման երկրի վերաբերյալ սուտ տեղեկություններ տրամադրելու մասին։

Նշվածի հետ կապված մեր լրագրողը փորձել է նաև կապ հաստատել ընկերության հետ, սակայն տեխնիկական պատճառներով  կապ հաստատել չի հաջողվել։

Այսօր մեզ հետ հեռախոսազանգով կապ է հաստատել Ran Oil ընկերության ներկայացուցիչ ներկայացած անձը՝ պահանջելով հերքել մեր հրապարակումը։ 

Ցանկանալով պարզել ճշմարտությունը և հանրությանը ներկայացնել նաև ընկերության տեսակետը՝ մենք պաշտոնական հարցում ենք ուղարկել ընկերությանը, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։

Send