Երևանում Վաշինգտոնի դեսպանությունը ներկայացրել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։
«Դեյվիդ Ալենը Հայաստան է ժամանել 2024թ․-ին որպես ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան։ Բարձր գնահատելով հայ ժողովրդի ջերմ, հյուրընկալ ու ընկերական վերաբերմունքը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալենը ցանկանում է ավելի լավ ճանաչել այս գեղեցիկ երկիրը, ավելի շատ մարդկանց հետ շփվել ու իր ներդրումն ունենալ առավել անվտանգ, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր ընդհանուր նպատակների կենսագործման ու առաջմղման հարցում»։

Русский