Լեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, գրել է պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Լեհական «Patriot»-ները մնում են Լեհաստանում: Նրանք երկրում ունեն իրենց խնդիրները. դա Լեհաստանի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությունն է»,- պաշտպանության նախարարի խոսքերը հաստատել է ՊՆ փոխնախարար Ցեզարի Տոմչիկը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն խնդրել է Լեհաստանին վերատեղակայել Patriot հրթիռային մարտկոց Մերձավոր Արևելքում՝ Իրանի դեմ օգտագործելու համար։ ԱՄՆ-ն նաև ցանկացել է ձեռք բերել հրթիռները, որոնք արդեն իսկ Լեհաստանում են։
Լեհաստանի զինված ուժերն ունեն երկու Patriot մարտկոց, այդ թվում՝ 16 արձակող սարքեր։ Դրանք լիարժեք մարտունակության են հասել 2025 թվականի վերջին։ Այս սարքավորումները կարող են որսալ թշնամու հրթիռները և ինքնաթիռները մինչև 100 կմ հեռավորությունից։ Այս սարքերը կարող են արձակել, ի թիվս այլ բաների, «PAC-3 MSE» հրթիռներ, որոնցից մոտ 200-ը պատվիրվել են 2019 թվականի պայմանագրի շրջանակներում։ Դրանց մեծ մասն արդեն Լեհաստանում է։

Русский