Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը ընդգծել է Կենտրոնական բանկի կարևոր և հավասարակշռող դերակատարությունը Հայաստանի տնտեսության ու ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման գործում

Blog Image

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի կազմակերպած ամանորյա ընդունելությանը։

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև բանկային ոլորտի ներկայացուցիչներ։

Ընդունելության ընթացքում տարվա ամփոփիչ խոսքով հանդես է եկել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով անցնող տարվա հիմնական արդյունքներին։

Իր ելույթում Հանրապետության նախագահը շնորհավորել է հյուրերին առաջիկա տոների առթիվ՝ ընդգծելով Կենտրոնական բանկի կարևոր և հավասարակշռող դերակատարությունը Հայաստանի տնտեսության ու ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման գործում։

Send