Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Blog Image

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը։

«Նախքան P տեսակի վիզայի համար դիմելը ձեզ անհրաժեշտ է ունենալ ԱՄՆ գործատուի կամ հովանավորի կողմից ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) ներկայացված ձեր I-129 միջնորդագրի ձևը։

Ձեզ հետ հարցազրույցի բերեք ձեր I-797 ձևը (հաստատման ծանուցագիր)

Կարևոր նշանակության օժանդակ անձնակազմը պետք է ունենա առանձին միջնորդագիր և չի կարող ընդգրկվել գլխավոր մասնակցի միջնորդագրում։

Նախքան հարցազրույցի ներկայանալը համոզվեք, որ ձեր միջնորդագրի տվյալները ճիշտ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Send