Վերականգնողական բժիշկ Սերգեյ Ագապկինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման ընթացքում զգուշացրել է լեղապարկի հիվանդությունների վերաբերյալ տարածված թյուր կարծիքի մասին։
«Լեղապարկի հիվանդություն ունեցող պացիենտները հաճախ են ընկնում այդ թակարդը։ Մարդիկ սովորաբար կարծում են, թե ամեն ինչի մեղավորը լյարդն է։ Սա շատ տարածված թյուր կարծիք է»,- նշել է Ագապկինը։
Մասնագետը մեկնաբանել է մի կնոջ պատմություն։ Կինն աջ կողմում ծանրության և ցավի զգացում էր ունեցել և ենթադրել, թե ախտանիշները պայմանավորված են լյարդի խնդիրներով։
Բժիշկը պարզաբանել է, որ լյարդի հիվանդությունները սովորաբար ցավ չեն առաջացնում, մինչդեռ լեղապարկի խնդիրները հանգեցնում են անհարմարության զգացման։ Մասնագետի խոսքով՝ լեղապարկի ֆունկցիայի խանգարումը և լեղու կանգը կարող են նաև հանգեցնել դյուրագրգռվածության, հոգնածության և գլխացավերի։

Русский