Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Բացահայտեք, թե ինչն եք թերագնահատում սեփական անձի մեջ ​

Blog Image

Երբեմն մենք այնքան ենք սովորում նրան, ինչ ունենք, որ դադարում ենք նկատել դրա իրական արժեքը։ Դա կարող է լինել բնավորության գիծ, ​​սովորություն, հմտություն կամ նույնիսկ մի բան, որը մեզ լիովին սովորական է թվում։

Ահա լեռնային բնապատկերների չորս տարբերակ։ Մի՛ շտապեք ընտրություն կատարելիս։ Ուշադիր ուսումնասիրեք պատկերը և նկատեք, թե որ տարբերակն է առաջինը գրավում ձեր ուշադրությունը։ Մի՛ ընտրեք միայն նրա համար, որ բնապատկերն ավելի գեղեցիկ է թվում. մի պահ տրամադրեք՝ լսելու ձեր առաջին տպավորությունը։ Այն կարող է բացահայտել մի բան, որը դուք ներկայումս թերագնահատում եք։

 

Տարբերակ 1

Եթե ձեր ուշադրությունը գրավեց առաջին բնապատկերը, հնարավոր է՝ թերագնահատում եք ձեր ունակությունը՝ շուրջբոլորդ հարմարավետության մթնոլորտ ստեղծելու և մարդկանց դեպի ձեզ ձգելու հարցում։ Գուցե սովոր եք մտածել, որ դրանում ոչ մի արտասովոր բան չկա՝ պարզապես զրուցել մեկի հետ, խորհուրդ տալ կամ աջակցել ճիշտ պահին. սովորական գործողություններ են։

Բայց ոչ բոլորն են կարողանում դա անել բնական կերպով։

Մարդիկ հաճախ ավելի հանգիստ են զգում ձեր ներկայությամբ։ Դուք նկատում եք մանրուքներ, որոնք ուրիշների աչքից վրիպում են, և կարողանում եք զգալ, թե երբ է ինչ-որ մեկին աջակցություն հարկավոր, նույնիսկ եթե նա ոչ մի բառ չի ասում։ Այնուամենայնիվ, հնարավոր է՝ դա չեք համարում կարևոր առավելություն, քանի որ նման վարքագիծը ձեզ համար բնական է՝ կարծես երկրորդ բնույթ դարձած լինի։

Ձեր մեկ այլ թերագնահատված հատկանիշը պարզ բաների մեջ ուրախություն գտնելու կարողությունն է։ Գեղեցիկ երեկոն, հաճելի զրույցը, սիրելի հոբբին կամ հաջողության պահը կարող են ձեզ համար ավելի մեծ նշանակություն ունենալ, քան պատկերացնում եք։

Գուցե արժե ավելի մեծ ուշադրություն դարձնել այն լավ բաներին, որոնք արդեն իսկ շրջապատում են ձեզ։

 

Տարբերակ 2

Երկրորդ բնապատկերը մատնանշում է մեկ այլ հատկանիշ։ Հնարավոր է՝ թերագնահատում եք ձեր կարողությունը՝ հաստատակամ մնալու այն ժամանակ, երբ իրավիճակը չի զարգանում ըստ ծրագրի։

Արտաքուստ կարող եք սովորական, հանգիստ մարդ թվալ, բայց խորքում ունեք ուժեղ ներքին կորիզ։ Դուք ունակ եք հաղթահարել դժվարին շ Երբեմն իսկական ուժը դրսևորվում է լուռ՝ երբ մարդը, չնայած դժվարություններին, պարզապես կատարում է հաջորդ քայլը։

Հնարավոր է՝ դուք շատ ավելի տոկուն եք, քան կարծում եք։

 

Տարբերակ 3

Եթե ընտրել եք երրորդ տարբերակը, ապա հնարավոր է՝ թերագնահատում եք իրավիճակն ամբողջությամբ տեսնելու ձեր կարողությունը։

Դուք օժտված եք որոշ ժամանակ դիտարկումներ անելու ունակությամբ՝ առանց շտապողական եզրակացությունների հանգելու։ Մինչ ուրիշները կարող են շտապել գործել, դուք կանգ եք առնում՝ խորհելու համար։ Երբեմն դա ստիպում է ձեզ մտածել, թե չափազանց երկար եք որոշում կայացնում կամ բավարար արագ չեք արձագանքում։

Մինչդեռ հենց այս մոտեցումն է թույլ տալիս նկատել այնպիսի բաներ, որոնք ակնհայտ չեն առաջին հայացքից։

Դուք ունակ եք աստիճանաբար պարզաբանել բարդ խնդիրներն ու իմաստ գտնել այնտեղ, որտեղ ամեն ինչ սկզբում խառը է թվում։ Հնարավոր է՝ դուք պարզապես սովորություն ունեք ձեզ համեմատելու ավելի արագաշարժ կամ իմպուլսիվ մարդկանց հետ, ինչի պատճառով էլ անտեսում եք ձեր սեփական առավելությունը։

Երբեմն ճիշտ որոշումը ծնվում է հենց այն պահին, երբ թույլ եք տալիս ձեզ մի պահ մտածել։

 

Տարբերակ 4

Չորրորդ բնապատկերը կարող է մատնանշել մի հատկանիշ, որը դուք հաճախ եք կիրառում՝ առանց դա լիարժեք գիտակցելու կամ գնահատելու։

Խոսքը նորից սկսելու ձեր կարողության մասին է։

Դուք կարողանում եք հարմարվել փոփոխություններին, հետ թողնել այն ամենը, ինչն այլևս ձեզ չի ծառայում, և աստիճանաբար նոր ուղի հարթել։ Նույնիսկ երբ թվում է, թե իրերի սովորական ընթացքը խաթարվել է, դուք կարողանում եք գտնել մեկնակետ՝ առաջ շարժվելու համար։

Հնարավոր է՝ թերագնահատում եք այս հատկանիշը, քանի որ հակված եք կենտրոնանալ հաղթահարած դժվարությունների վրա։ Մինչդեռ այդ ժամանակաշրջաններից յուրաքանչյուրն ապացուցել է ձեր՝ հարմարվելու և առաջ շարժվելու կարողությունը՝ թույլ չտալով, որ կյանքը լիովին կանգ առնի։

Երբեմն մենք մեր ուժը գիտակցում ենք միայն հետադարձ հայացքով։ Այն, ինչ ժամանակին հարկադրված որոշում էր թվում, ավելի ուշ պարզվում է, որ վճռորոշ շրջադարձային պահ է եղել։

Շատ հնարավոր է, որ դուք օժտված եք ձեր կյանքը փոխակերպելու այնպիսի ուժով, որի մասին նույնիսկ չեք էլ պատկերացնում։

---

 

Յուրաքանչյուր տարբերակ ունի իր իմաստը, սակայն դրանք բոլորն ունեն ընդհանուր թեմա. մենք հաճախ չենք նկատում մեր սեփական ուժեղ կողմերը։ Այն, ինչ մեզ սովորական է թվում, մեկ ուրիշի համար կարող է իսկական առաքինություն լինել։

Այժմ հետաքրքիր կլինի համեմատել ձեր ընտրությունը մյուսների հետ։ Գուցե պարզեք, որ դրանցից մեկն անսպասելիորեն համահունչ է ձեր էությանը։

Send