Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Ալիեւն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Արաղչիի գլխավորած պատվիրակությանը․ ինչ են խոսել

Blog Image

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանն Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև կապերը դարերի պատմություն ունեն։

Արաղչին նրան է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի ողջույնները։ Նա նշել է, որ Իրանի նախագահը բարձր է գնահատում Ալիևին և Ադրբեջանը։

Արաղչին հայտնել է, որ նախագահ ընտրվելուց հետո Պեզեշկիանը հանձնարարականներ է տվել Բաքվի հետ հարաբերությունները հետագա զարգացնելու համար։ 

Ալիեւը շնորհակալություն է հայտնել ու խնդրել իր ողջույնները փոխանցել Պեզեշկիանին։ Զրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

 

Send