Էլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի զուտ կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը
Գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի զուտ կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը, հայտնել է Forbes-ը։
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա հրթիռային կորպորացիան՝ SpaceX-ը, ձեռք է բերել նրա xAI ընկերությունը։ Հրատարակության տվյալներով՝ գործարքը Մասկի զուտ կարողությունը մեծացրել է 84 միլիարդ դոլարով՝ հասցնելով այն ռեկորդային 852 միլիարդ դոլարի։ Ընդամենը վեց ամիս առաջ նրա ակտիվները գնահատվել էին 500 միլիարդ դոլարից պակաս։ Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը երկրորդ տեղում է 281 միլիարդ դոլարով։
Գործարքից առաջ Մասկը տիրապետում էր SpaceX-ի բաժնետոմսերի մոտավորապես 42%-ին և xAI-ի բաժնետոմսերի մոտավորապես 49%-ին։ Միաձուլումից հետո SpaceX-ը գնահատվել է 1 տրիլիոն դոլար, իսկ xAI-ը՝ 250 միլիարդ դոլար։
Forbes-ը գնահատել է, որ Մասկն տիրապետում է համակցված ընկերության 43%-ին, որի արժեքը կազմում է 542 միլիարդ դոլար։ Սա SpaceX-ը դարձնում է միլիարդատիրոջ ամենաարժեքավոր ակտիվը։ Նա նաև տիրապետում է Tesla-ի 12%-ին, որի արժեքը գնահատվում է 178 միլիարդ դոլար, և ևս 124 միլիարդ դոլարի բաժնետոմսերի օպցիոնների։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Մասկի կարողությունը երեք անգամ հասել է նմանատիպ ցուցանիշների. հոկտեմբերին նա դարձել էր առաջին մարդը, որի կարողությունը կազմել էր 500 միլիարդ դոլար՝ DOGE-ից հեռանալուց և Tesla-ի բաժնետոմսերի կտրուկ աճից հետո։ Դեկտեմբերի 15-ին Մասկի կարողությունը կազմել էր 600 միլիարդ դոլար։ Դեկտեմբերի 20-ին ձեռնարկատիրոջ կարողությունը գերազանցել էր 700 միլիարդ դոլարի սահմանը։

Русский