Նիկոլ Փաշինյանը հերթական թանկարժեք նվերն է ստացել. այս անգամ՝ ռուս գործարարից։
MediaHub-ը պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թանկարժեք նվեր է ստացել։
Համաձայն հրապարակված տվյալների՝ նվերը նրան է փոխանցել Ռուսաստանի Դաշնությունում հայտնի գործարար Վլադիմիր Եվտուշենկովը։ Խոսքը «Երկնագույն պսակ» անվանումով թեյի սպասքի հավաքածուի մասին է, որը պատրաստված է «Գժել» ասոցիացիայի կողմից՝ եզակի նմուշներով։ Հավաքածուն պատրաստված է բարձրակարգ ճենապակուց, ոսկեզօծ է։
Պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ նվերի արժեքը կազմում է 400 հազար դրամ։
Նշենք, որ պաշտոնատար անձանց կողմից ստացված նվերները ենթակա են հայտարարագրման՝ սահմանված կարգով։
Էմմա Մարտիրոսյան

Русский