Այս պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը գոնե տնտեսապես, միգուցե ռազմական առումով, ուժասպառ լինի, ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մյունխենի անվտանգության համաժողովի պանելային քննարկմանը։
«Եվրամիությունից ինչ-որ մեկը, մի վարչապետ, միայնակ մեկնեց Մոսկվա, սա գրեթե երկու տարի առաջ էր: Նա մանդատ չուներ: Նա այնտեղ գնաց: Նա ոչնչի չհասավ: Եթե իմաստ ունի խոսել, մենք պատրաստ ենք խոսել: Բայց, ինչպես տեսնում եք ամերիկյան կողմի հետ, Ռուսաստանը դեռևս պատրաստ չէ լուրջ խոսել»,- նշել է Մերցը:
Նա ընդգծել է, որ այս պատերազմն այժմ տևում է ավելի երկար, քան Երկրորդ համաշխարհային պատերազմը:
«Ռուսաստանի ձեռքում է դա կանգնեցնելը, բայց մեր [Ամերիկան, Եվրոպան և Ուկրաինան միասին] ձեռքում է նաև նրանց այս կետին հասցնելը»,- ընդգծել է Ֆրիդրիխ Մերցը։
«Եթե իմաստ ունի խոսել, մենք պատրաստ ենք խոսել։ Բայց նրանք պետք է խոստովանեն, որ իսկապես պատրաստ են խոսել հրադադարի, ապա՝ խաղաղության ծրագրի մասին»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մասին։

Русский