Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնի

Blog Image

Մարտի 12-ին Երևանի հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում ծեծի է ենթարկել իր 3-ամյա որդուն, մահճակալից վայր գցել, քարշ տվել սենյակում։ Shamshyan.com-ի տվյալներով՝ երեխան վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։ 

Ոստիկանները պարզել են, որ տուժած երեխան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35-ամյա մայրը։

Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անչափահասի նկատմամբ մերձավոր ազգականի կողմից ֆիզիկական ներգործությունը հոդվածով։

Send