Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ-ի գլխավոր օպերլիազորներ

Blog Image

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են Պետական եկամուտների կոմիտեի 2 գլխավոր օպերլիազորներ, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն, գրել են ԶԼՄ-ները։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում` հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ»։

Նրանք մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ։

 

Send