Միացյալ Նահանգների միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար հաջողության հնարավորություն ունի, չնայած բանակցությունները կարող են անմիջապես չդադարեցնել մարտական գործողությունները, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«ԱՄՆ-ի բացակայության դեպքում Եվրոպան պետք է ավելի ստեղծագործ լուծումներ փնտրի՝ ավելի դիմացկուն դառնալու համար։ Ես կարծում եմ, որ այս պատերազմն ավարտելու միակ կենսունակ ճանապարհը բանակցություններին անկեղծորեն ու վճռականորեն մասնակցելն է», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Русский