Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը․ ԱՄՆ փոխնախագահ

Blog Image

ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման համաձայնագիրը կներառի նաև Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Սա տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է։ Այն կներառի Պարսից ծոցը, այն կներառի Իսրայելը, այն կներառի Լիբանանը։ Գաղափարն այն է, որ սա իրական տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է», - ասել է նա ամերիկացի լրագրող Մեգին Քելլիին տված հարցազրույցում։

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և Պակիստանի՝ միջնորդի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև 60-օրյա հրադադարի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը, ինչպես սպասվում է, կստորագրվի Ժնեւում հունիսի 19-ին։

Send