Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Ի՞նչ կարգելվի խաղային գործունեության ոլորտում

Blog Image

Կառավարության նիստի վաղվա օրակարգն արդեն հասանելի է։ MediaHub-ի ուշադրությունը գրավեց վաղվա քննարկվելիք հարցերից մեկը, մասնավորապես, վերաբերում է թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում խաղային գործունեությանն ու դրա հետ կապված ծառայություններն առցանց միջավայր տեղափոխվելուն։

Նախագծում նշվում է, որ միաժամանակ ձևավորվել են իրավիճակներ, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի են դաձրել չլիցենզավորված կազմակերպիչների կողմից առաջարկվող խաղային ծառայությունները, ինչպես նաև դրանց գովազդը։

Նախագծի հիմնական նպատակը խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացումն է՝ առցանց միջավայրում չլիցենզավորված առաջարկների հասանելիության սահմանափակման, դրանց գովազդի կանխման և ֆինանսական հոսքերի վերահսկելիության ուժեղացման միջոցով։

Կարգավորումը միտված է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորության կանխարգելմանը, նման կայքերի և դրանց ապրանքային նշանների գովազդի սահմանափակմանը, լիցենզավորված և չլիցենզավորված սուբյեկտների միջև հավասար մրցակցային պայմանների ապահովմանը, լիցենզավորման պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության գործիքների ընդլայնմանը։

Գործող կարգավորմամբ՝ չլիցենզավորված կազմակերպիչների կայքերի արգելափակումը իրականացվում է բազմափուլ վարչարարական ընթացակարգով, որը ներառում է միջգերատեսչական հանձնաժողովի ձևաչափով քննարկումներ, շահագրգիռ մարմինների դիրքորոշումների ստացում, եզրակացության ընդունում, ցանկերի հաստատում և փոխանցում կարգավորող մարմիններին, այնուհետև՝ օպերատորների կողմից տեխնիկական արգելափակում։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները կրում են կարգավորող և պաշտպանական բնույթ։ Դրանք ուղղված չեն օրինական գործունեության սահմանափակմանը կամ շուկայի ընդհանուր խստացմանը, այլ միտված են գործող լիցենզավորման համակարգի արդյունավետության ապահովմանը և դրա շրջանցման հնարավորությունների նվազեցմանը։

Կարգավորումը նախատեսում է անցում արձագանքող մեխանիզմներից դեպի ավելի համակարգային և կանխարգելիչ մոտեցում, և  ապահովում է, որ չլիցենզավորված սուբյեկտները չկարողանան տեխնիկական կամ իրավական բացերի միջոցով ներգրավվել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող խաղերին։

Այսպիսով, կարգավորման նպատակը լիցենզավորված շուկայի պաշտպանությունն է, պետական վերահսկողության գործնական արդյունավետության բարձրացումը և առցանց միջավայրում իրավական արգելքների կիրառելիության ապահովումը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ չլիցենզավորված խաղային առաջարկների հասանելիության նվազում, գովազդային ազդեցության սահմանափակում, լիցենզավորված շուկայի մրցակցային պայմանների հավասարեցում, պետական վերահսկողության արդյունավետության բարձրացում։

Մարիաննա Արամյան

Send