Հորմուզի նեղուցի փակվելուց հետո ընկերությունները սկսել են նավթ որոնել Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում, գրել է «The Wall Street Journal»-ը։
«Exxon Mobil XOM»-ը, «Chevron CVX»-ը և այլ էներգետիկ ընկերություններ արագացնում են Մերձավոր Արևելքի պատերազմական գոտուց հեռու նոր նավթի և գազի հանքավայրերի որոնումները։
Նամիբիայում և Վենեսուելայում արդեն սկսվել են հետախուզական աշխատանքներ։ Մեկ ընկերություն հետախուզական համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ։ Հրատարակության տվյալներով՝ խոշորագույն նավթային ընկերությունները կարող են առաջիկա տարիներին այս նոր վայրերից ստանալ 120 միլիարդ դոլարի շահույթ։

Русский