Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

ՌԴ-ից հացահատիկ տեղափոխող 25 երկաթուղային վագոն Ադրբեջանի տարածքով ժամանել է Հայաստան

Blog Image

Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով հացահատիկով բեռնված երկաթուղային վագոնները ժամանել են Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի Հանրապետությունով տարանցիկ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ժամանել հացահատիկ տեղափոխող 25 երկաթուղային վագոն՝ ընդհանուր 1746 տոննա տարողությամբ։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկ տեղափոխող 285 երկաթուղային վագոն (մոտավորապես 19900 տոննա)՝ Ադրբեջանի միջոցով։

Ռուսաստանից հացահատիկ տեղափոխող երկաթուղային վագոնները Ադրբեջանից Հայաստան են մեկնել փետրվարի 1-ին։

Send