Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհաստանը երկարաձգում է թռիչքների սահմանափակումները Ուկրաինայի և Բելառուսի հետ սահմաններին

Blog Image

Լեհաստանի զինված ուժերի խնդրանքով հունիսի 10-ից սեպտեմբերի 9-ը երկրի արևելյան մասում օդային երթևեկության սահմանափակումներ կկիրառվեն, հայտնել է Լեհական օդային նավիգացիայի ծառայությունների գործակալությունը։

Հատուկ գոտին ընդգրկում է մինչև մոտ 3 կմ բարձրության տարածք և չի ազդում այս բարձրությունից բարձր թռչող քաղաքացիական ինքնաթիռների վրա։ Սահմանափակումները կգործեն օրական 24 ժամ։

Թռիչքների սահմանափակումները վերաբերում են Ուկրաինայի և Բելառուսի հետ սահմաններին։

Կախված տարածքից բուֆերային գոտին կձգվի Լեհաստանի տարածք 20-ից 50 կմ հեռավորության վրա։

Աս միջոցառումը ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 10-ից և նախատեսված է եղել ավարտել հունիսի 9-ին։

Send