Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում կասկադյորական վթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալի որդին է. Shamshyan

Blog Image

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի մասին, որի ժամանակ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով էլ «Toyota»-ն մասամբ հայտնվել էր կայանված «Tesla»-ի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Range Rover»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Աշոտ Միրումյանը։ 

Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Միրումյանի հայրը Վախթանգ Միրումյանն է, ով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալն էր, ում վերջերս էր կալանավորել հակակոռուպցիոն կոմիտեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 28-ին կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» մակնիշի և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել էր «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկային։

Send