Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Եվրոպական խորհրդի նախագահը զանգահարել է Իրանի նախագահին

Blog Image

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան զանգահարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանին։

Կոշտան կոչ արել Թեհրանին վերականգնել Հորմուզի նեղուցով շարժն ու սկսել բանակցություններ։

«Նախագահ Փեզեշկիանի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ ես ընդգծեցի, որ ԵՄ-ն կոչ է անում Իրանին անհապաղ դադարեցնել տարածաշրջանի երկրների վրա հարձակումները և վերականգնել նավարկության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Լարվածության սրումը չի հանգեցնի հրադադարի և խաղաղության. միայն բանակցությունները կհանգեցնեն դրան», - գրել է Կոշտան X-ում։

Send