Ջրհոս
Այս նշանն ամենևին չի պատկերացնում, թե ինչպես կարելի է վնասել, կոպիտ լինել նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր ասյդքան էլ լավ չեն վերաբերվում իրեն: Նրա բարությունը բավականացնում է շրջապատի յուրաքանչյուր մարդու համար: Եվ ոչ միայն հարազատներին, այլև անծանոթ մարդկանց: Դրանում է Ջրհոսի խնդիրը. նա իմունիտետ չի զարգացնում լպիրշների և սրիկաների դեմ:
Ցուլ
Ցուլը քայլում է կյանքով՝ բաց հոգով և բաց սրտով: Այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են օգնության հասնել առաջին իսկ զանգից: Ավելին, անվերապահ՝ չսպասելով երախտագիտության և փոխադարձության:
Կարիճ
Շատ գթասիրտ Կարիճները հաճախ տառապում են իրենց բարությունից: Նրանք հաճախ անում են այն, ինչ իրենց չեն խնդրել, հավատալով, որ դա ճիշտ է և պետք է այդպես լինի: Բայց նրանց ոչ բոլոր բարությունն է ճիշտ հասկացվում: Հետևաբար Կարիճին հաճախ շահագործում են:
Ձկներ
Բոլորին ներող ձկները բարի գործեր են անում՝ հուսալով, որ նրանց հետ կվերաբերվեն խղճով, լավ մտադրություններով: Այնուամենայնիվ, նրանց հույսերը միշտ չէ, որ արդարացված են: Եվ ժամանակն է սովորել նույն կերպ պատասխանել անշնորհակալ տգետներին, բայց Ձկները շարունակում են նույն սխալները գործել:

Русский