Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղվարդի խճուղում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը․ խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի

Blog Image

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գուգեն Դ․-ի վարած «Toyota» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Հուսիկ Ն․-ի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 63-ամյա Վարդան Ո․-ի վարած «PAZ» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «PAZ»-ը, կարելի է ասել, ամբողջությամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին, ինչի պատճառով ստեղծվել է մի քանի կիլոմետր խցանում։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
 

Send