ԱՄՆ-ն չի կարողացել դաս քաղել և շարունակել է պահպանել մաքսիմալիստական դիրքորոշում և փոխել խաղի կանոնները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Վերջին 47 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարի կամքով է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ ձգտելով դադարեցնել պատերազմը։ Սակայն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրից (հնարավոր ստորագրումից) կարճ ժամանակ առաջ մենք բախվեցինք մաքսիմալիզմի, խաղի կանոնների փոփոխության և շրջափակման հետ։ Ոչ մի դաս չի քաղվել։ Բարի կամքը բարի կամք է ծնում։
Թշնամությունը թշնամանք է ծնում», - գրել է Արաղչին իր սոցցանցերի էջում։

Русский