Չորեքշաբթի գիշերը Աֆղանստանի ռազմաօդային ուժերը հարվածել են Պակիստանի Բելուջիստան և Խայբեր-Պախտունխվա նահանգներում «Իսլամական պետության» ուսումնական կենտրոններին, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Երեկ գիշերը թիրախային ավիահարվածներ են հասցվել Բելուջիստան նահանգում գտնվող ԻԼԻՊ-ի և դիվերսիոն տարրերի համատեղ կենտրոնին, ինչպես նաև Խայբեր-Պախտունխվա նահանգում ԻԼԻՊ-ի ուսումնական կենտրոնին», - ասվում է հայտարարության մեջ։
Այդ կենտրոններն օգտագործվել են դիվերսիոն գործողությունների և Աֆղանստանի տարածքում հարձակումների համար։ Հարձակումները զգալի կորուստներ և նյութական վնաս են պատճառել ԻԼԻՊ-ի զինյալներին և դիվերսիոն տարրերին։
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ Իսլամական էմիրության ռազմաօդային ուժերը կհարվածեն երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած վայրի։
Աֆղանստանի ռազմաօդային ուժերի հարձակումները հաջորդել են անցյալ կիրակի Աֆղանստանի Կունար, Պակտիկա և Պակտիկա նահանգներում Պակիստանի կողմից իրականացված օդային հարվածներին, որոնց հետևանքով զոհվել էր 36 և վիրավորվել ավելի քան 160 խաղաղ բնակիչ։

Русский