Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԼԳԲՏՔ զբոսանավին մերժել են Եգիպտոս մուտք գործել

Blog Image

«Scarlet Lady» զբոսանավը, որը վարձակալվել է ԼԳԲՏՔ+ ճանապարհորդություններով մասնագիտացած «Atlantis Events» տուրիստական ​​ընկերության կողմից, մերժումէ  ստացել եգիպտական ​​նավահանգիստ մուտք գործելու համար։

Ըստ «Daily Mail»-ի՝ սա տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թուրքիան նույնպես մերժել էր նավի մուտքն իր նավահանգիստներ։

Մոտ 2000 ուղևոր առավոտյան տեղեկացել է չեղարկման մասին, երբ նրանց խցիկների դռներին հայտնվել է պաշտոնական ծանուցում։ Եգիպտական ​​կողմը չի բացատրել որոշման պատճառները։

«Atlantis Events»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ռիչ Քեմփբելը նշել է, որ լուրը անակնկալ է եղել ինչպես ընկերության, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Նա ասել է, որ օպերատորները վաղ առավոտյան տեղեկացվել են, որ «Scarlet Lady»-ին թույլ չի տրվի մուտք գործել Եգիպտոսի տարածքային ջրեր, ուստի Ալեքսանդրիայում նախատեսված կանգառը չեղարկվել է։

Քեմփբելը նշել է, որ շատ ուղևորներ անհամբեր սպասել են այս կոնկրետ կանգառին։ 

Թուրքիայի մերժումից հետո երթուղին ստիպված են եղել փոխել։ Եգիպտոսը պետք է լիներ նոր կանգառը, այն բանից հետո, երբ Անկարան հրաժարվել էր ընդունել նավն Աթենք-Վենետիկ նավարկության ժամանակ, որը կազմակերպվել էր հատուկ ԼԳԲՏՔ+ զբոսաշրջիկների համար։

Նավը մեկնել է հուլիսի 5-ին և պետք է այցելեր Էգեյան ծովի հանգստավայր Քուշադասի և Ստամբուլ։ Սակայն թուրքական իշխանությունները հայտարարել են, որ նավը վարձակալվել է խմբերի կողմից, որոնց վարքագիծը «չի համապատասխանում հասարակության կառուցվածքին և երկրի բարոյական արժեքներին»։

Send