Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին

Blog Image

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Սարգիս Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Յուրա Ա․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Send