Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կուբան ԱՄՆ-ի պատճառով կարող է մնալ առանց օդային հաղորդակցության

Blog Image

Կուբան կարող է մնալ առանց օդային հաղորդակցության, քանի որ վառելիքի պաշարները սպառվում են, գրել է  EFE-ն։

Կառավարությունը զգուշացրել է միջազգային ավիաընկերություններին, որ նրանք չեն կարող հույսը դնել Կուբայի օդանավակայաններում վառելիքի լիցքավորման վրա առնվազն փետրվարի 10-ից մինչև մարտի 11-ը։

Սահմանափակումները վերաբերում են երկրի ինը օդանավակայանների, այդ թվում՝ Հավանայի Խոսե Մարտիի միջազգային օդանավակայանին։ Կուբա չվերթները հիմնականում իրականացվում են ամերիկյան, իսպանական, պանամական և մեքսիկական ավիաընկերությունների կողմից։ Այժմ ավիափոխադրողները ստիպված կլինեն փոփոխել իրենց թռիչքների ժամանակացույցը և գուցե նաև երթուղիները առնվազն հաջորդ ամսվա համար։

Վառելիքի պակասը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությամբ։ Թրամփը հունվարի 29-ին արտակարգ դրություն էր հայտարարել Կուբայի կողմից «սպառնալիքի պատճառով» և գործադիր հրամանագիր արձակել՝ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով կղզի նավթ մատակարարող երկրներից ներմուծման վրա։ Կուբայում զբոսաշրջիկների ժամանումն արդեն իսկ նվազել է մինչև 20 տարվա ամենացածր ցուցանիշը։ Կան դեպքեր, երբ զբոսաշրջիկները չեն կարողանում թռչել տուն՝ երկրում ավիացիոն վառելիքի պակասի պատճառով։

Send