Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային շրջանակային համաձայնագրի կնքմանը․ Գրոսի

Blog Image

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքմանը, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նիստը գումարվել էր Եգիպտոսի, Հորդանանի, Մարոկկոյի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով։

«Մեր զգացողությունն այն է, որ նրանք բավականին մոտ են համաձայնության այն հարցի շուրջ, որը ես կանվանեի միջուկային, քանի որ այլ հարցեր իմ իրավասության մեջ չեն մտնում։ Սա մի տեսակ շրջանակային համաձայնագիր է, այսպես ասած՝ մի կառուցվածք, որը նրանց ժամանակ կտա ուսումնասիրելու տարբեր հարցեր։ Այսպիսով, ես կասեի, որ բավականին հնարավոր է, որ այն կհասնի», - ասել է Գրոսին։

Send