Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ադրբեջանում գոհ են ՀՀ իշխանության՝ Արցախի թեմայով հնչեցվող հավաստիացումներից, սակայն ակնկալիքներն անընդհատ աճելու են. Աբրահամյան

Blog Image

«Եթե Արցախի թեման փակ է, ապա ինչո՞ւ է այն հանրային-քաղաքական դիսկուրսում անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, թեև Ադրբեջանում ակնհայտորեն գոհ են ՀՀ իշխանության՝ Արցախի թեմայով հնչեցվող հավաստիացումներից, սակայն ակնկալիքներն անընդհատ աճելու են:

«Գնացող-եկող կառավարությունները կարող են Արցախի խնդրի վերաբերյալ տարբեր մոտեցումներ և սկզբունքներ որդեգրել, բարդացնել կամ թեթևացնել արցախցիների կյանքը, սակայն արցախցիների կամքին հակառակ՝ հարցը ջնջել պարզապես չեն կարող։

Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում»,- գրել է Աբրահամյանը։

Send