Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ֆորմալ արձանագրել է Հայաստանին Աջակցության երկրորդ մասի տրամադրումը

Blog Image

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ դեկտեմբերին ձեռք էր բերվել քաղաքական համաձայնություն, կոնսենսուս Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրման վերաբերյալ. այսօր այդ համաձայնությունը ֆորմալ արձանագրվել է ԵՄ խորհրդի կողմից՝ կառույցի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդունված որոշմամբ:

Այդ մասին հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

 Հայաստանը երկրորդ անգամ է աջակցություն ստանում Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Առաջին՝ 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը տրամադրվել է 2024 թ. հուլիսին՝ Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները բարձրացնելու և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանությունն ամրապնդելու նպատակով:

Send