Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Լևոն Ազիզյան

Blog Image

Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Այսօր Երևանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի:

Ի՞նչ է գարնանային գիշերահավասարը

Գարնանային գիշերահավասարը ամենահետաքրքիր աստղագիտական ​​​​երևույթներից մեկն է։ Համարվում է, որ այդ օրն ցերեկն ու գիշերը հավասար են՝ անկախ աշխարհագրական լայնությունից։ Սակայն դա իրականում այդպես չէ՝ ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով։

Մարտի 20-ից սկսած կիսագնդերում եղանակները «փոխվում են տեղերով»․ Հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական գարունը, իսկ Հարավայինում՝ աստղագիտական աշունը։ Աստղագիտական գարունը շարունակվում է մինչև ամառային արևադարձը, որը տեղի է ունենում հունիսի 21-ին։

Մեր ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի օրվա հաշվարկը կապված է գարնանային գիշերահավասարի հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է ապրիլի 5-ին»,-գրել է  նա։

Send