ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի պապ Լևոն 14-րդին Իրանի նկատմամբ նրա դիրքորոշման համար։
«Ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը կարծում է, որ Իրանը պետք է միջուկային զենք ունենա», - գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը Հռոմի պապին մեղադրել է «արմատական ձախերի» հետ կապերի մեջ ու նշել, որ նա պետք է «կենտրոնանա մեծ Հռոմի պապ լինելու վրա, այլ ոչ թե քաղաքական գործիչ»։
«Եթե ես Սպիտակ տանը չլինեի, Լեւոնը Վատիկանում չէր լինի։ Ցավոք, Լեւոնի «հանցագործության, միջուկային զենքի հարցում» թույլ դիրքորոշումը ինձ դուր չի գալիս, ինչպես նաև այն փաստը, որ նա հանդիպում է Օբամայի համակիրների հետ, ինչպիսին է ձախակողմյան Դեյվիդ Ակսելրոդը՝ լուզեր Ձախերից. նրանցից մեկն էր, ով ցանկանում էր, որ եկեղեցի հաճախողները և հոգևորականները ձերբակալվեն։ Լեւոնը պետք է հավաքվի որպես Հռոմի պապ, օգտագործի առողջ բանականություն, դադարի սպասարկել արմատական ձախերին ու կենտրոնանա մեծ Հռոմի պապ լինելու վրա, այլ ոչ թե քաղաքական գործիչ։ Դա նրան շատ է վնասում, և, ավելի կարևորը, վնասում է կաթոլիկ եկեղեցուն»,- գրել է ԱՄՆ ղեկավարը։
Ավելի ուշ Թրամփը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Իրանին․ «Ինձ համար միևնույն է՝ նրանք կվերադառնան [բանակցային սեղանի շուրջ], թե ոչ։ Եթե նրանք չվերադառնան, ինձ համար խնդիր չէ... Իրանը շատ վատ վիճակում է։ Կարծում եմ՝ նրանք ծանր վիճակում են»։
Անդրադարձել է նորից Հռոմի պապին․ «Չեմ կարծում, որ նա իր գործը շատ լավ է կատարում։ Կարծում եմ՝ նրան դուր է գալիս հանցավորությունը։ Մեզ դուր չի գալիս այն պապը, որն ասում է, որ միջուկային զենք ունենալը նորմալ է։ Մեզ պետք չէ այնպիսի պապ, որը կարծում է, որ հանցավորությունը նորմալ է։ Ես Լեւոն պապի մեծ երկրպագու չեմ»։

Русский