ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են.
«Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչներ, ներարկիչներ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»։

Русский