Պատրաստվել է հորոսկոպ 2026 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած շաբաթվա համար։ Կենդանակերպի երեք նշաններ հնարավորություն կունենան մոտենալու ֆինանսական բարեկեցությանն ու հաջողությանը։ Այնուամենայնիվ, իմպուլսիվությունը կարող է խանգարել նրանց օգտվել այս նոր հեռանկարներից, ուստի կարևոր է պահպանել հանգստություն և չշտապել:
Խոյ
Խոյեր, ժամանակն է գիտակցել ձեր արժեքը և հավատալ, որ արժանի եք ֆինանսական առատության։ Մտաբերեք այն հաջողությունները, որոնց հասել եք մայիսից ի վեր, և գնահատեք այն ճանապարհը, որն անցել եք։ Հոկտեմբերի 26-ին Ցուլ նշանում տեղի ունեցող լիալուսինը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես են ձեր համոզմունքները ձևավորում ձեր վերաբերմունքը գումարի և նյութական բարեկեցության նկատմամբ։ Մի՛ շտապեք գործել. այս պահին ավելի կարևոր է հրաժարվել «գոյատևման» մտածելակերպից և սովորել նկատել այն լավ բաները, որոնք արդեն իսկ կան ձեր կյանքում։ Սեփական ուժերի հանդեպ վստահությունը հիմք կծառայի ապագա բարգավաճման համար։
Այծեղջյուր
Այծեղջյուրներ, այս շաբաթ դուք կարող եք ստանալ արժանի պարգև՝ ձեր նախկին ջանքերի դիմաց։ Հոկտեմբերի 30-ին Ջրհոսում գտնվող Հյուսիսային հանգույցը եռանկյուն (տրին) կկազմի Կշեռքում գտնվող հետընթաց Վեներայի հետ, ինչը դրական ազդեցություն կունենա ձեր ֆինանսական և կարիերային հեռանկարների վրա։ Հնարավորությունները կարող են ի հայտ գալ անսպասելի կերպով, ուստի մի՛ մերժեք առաջարկները միայն այն պատճառով, որ դրանք չեն համապատասխանում հաջողության մասին ձեր ունեցած սովորական պատկերացումներին։ Հյուսիսային հանգույցը կօգնի ձեզ վերանայել առատության վերաբերյալ ձեր տեսակետը, իսկ Վեներան ի ցույց կդնի ձեր նախկին ձեռքբերումների արդյունքները։ Բաց եղեք փոփոխությունների համար և թույլ տվեք ձեզ ընդունել այն, ինչի համար երկար ժամանակ ձգտել եք։
Խեցգետին
Խեցգետիններ, լսեք ձեր ինտուիցիային. ձեր գաղափարները կարող են ցույց տալ դեպի ֆինանսական բարեկեցություն տանող ճանապարհը։ Հոկտեմբերի 29-ին Երկվորյակներում գտնվող Լուսինը ասպեկտ կկազմի Առյուծում գտնվող Յուպիտ Նույնիսկ այնպիսի մի գաղափար, որն սկզբում աննշան է թվում, ապագայում կարող է օգտակար լինել։ Այս պահին ձեր խնդիրն է՝ բաց մնալ նոր հնարավորությունների համար և ժամանակ տալ ինքներդ ձեզ՝ հասկանալու, թե որ ուղղությունն է իսկապես կարող հաջողության տանել։

Русский