Փրկարարական ծառայությունում ու ոստիկանությունում ծառայության անցնող անձինք կարող են ազատվել զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու պարտավորությունից։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ նախատեսող նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում։
Օրինագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը։
Ոստիկանությունում և ՆԳՆ փրկարարական ծառայությունում դեռ ծառայության կարող են անցնել միայն պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած անձինք։
Ներքին գործերի նախարարության հիմնավորման համաձայն՝ գործող սահմանափակումը նվազեցնում է այս ոլորտներում ծառայության անցնելու և մասնագիտական գործունեություն սկսելու ցանկություն ունեցողների թիվը։

Русский