Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը դուրս մնաց Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունից։
«Ինտերը» կիսաեզրափակչում 2-3 հաշվով պարտվեց «Բոլոնիային» 11 մետրանոց հարվածաշարից հետո։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1։
«Մենք պետք է ավելի շուտ վճռեինք հանդիպման ելքը: Պետք է աշխատենք այս ուղղությամբ, քանի որ նույն կերպ պարտվեցինք նաև «Ատլետիկոյի» դեմ խաղում։ Մենք հիասթափված ենք: Պետք է աշխատենք խաղի կառուցվածքի վրա, որպեսզի հանդիպումն ավելի շուտ ավարտենք՝ հաշվի առնելով, որ ստեղծում ենք այդքան շատ գոլային պահեր։ Պետք է մոռանանք այս խաղը։ Կա հիասթափություն, բայց պետք է կենտրոնանանք «Ատալանտայի» դեմ խաղի վրա»,- ասել է Մխիթարյանը խաղից հետո։
Եզրափակչում «Բոլոնիան» կխաղա Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» դեմ։

Русский