«5-րդ հոդվածը այստեղ չի կիրառվում», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն Իրանի կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին, ինչը Թեհրանն արդեն իսկ հերքել էր։
«Ոչ ոք չի խոսում 5-րդ հոդվածի մասին», - նշել է Մարկ Ռյուտեն։
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձել է այս թեմային․ «ՆԱՏՕ-ն գժվել է։ Նախ, ԱՄՆ-ն սպանում է Իրանի առաջնորդին և պատերազմ է սկսում Մերձավոր Արևելքում։ Հաջորդը, ՆԱՏՕ-ի հիմարները՝ Թրամփի ստորաքարշ «որդի» Ռյուտտեի գլխավորությամբ, մտածում են 5-րդ հոդվածը կիրառելու մասին։ Իսկ ի՞նչ կասեք ԱՄՆ նախագահին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու մասին խոշոր պատերազմ սկսելու համար, հը՞։ Օրուելը ճիշտ էր. պատերազմը խաղաղություն է»։

Русский