Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իսակովի պողոտան ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու

Blog Image

Ապրիլի 14-ի առավոտյան ժամը 06։30-ից Իսակովի պողոտան ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։

Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Send