Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պակիստանի և Աֆղանստանի միջև ուղիղ բախումները լավ նախանշան չեն․ հայտարարություններ Կրեմլից

Blog Image

Պակիստանի և Աֆղանստանի միջև ուղիղ բախումները լավ նախանշան չեն, Ռուսաստանը սպասում է, որ դրանք կավարտվեն շատ մոտ ապագայում, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի միջև շփումները պատրաստվում են, ճշգրիտ ամսաթվերը կհայտարարվեն ավելի ուշ։

- Կրեմլը հետևում է աֆղանա-պակիստանյան սահմանին տիրող իրավիճակին։

- Կիրիլ Դմիտրիեւը շարունակում է աշխատել ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցության խմբում։

- Վլադիմիր Պուտինը անմիջապես տեղեկացվում է օտարերկրյա բանակցողների հետ ցանկացած շփումից հետո։

- Կիեւի բանակցային դիրքորոշման մեջ որևէ էական փոփոխության մասին խոսք չկա։

- Պեսկովը «Շառլ դը Գոլ» ավիակրի մոտ ռուսական անօդաչու թռչող սարքի հայտնաբերման մասին պնդումներն աբսուրդ է անվանել;

- Եվրոպական երկրների կողմից սառեցված ռուսական ակտիվների «գողությունը» հետագայում խթանելու և օրինականացնելու փորձերը կշարունակվեն։

- Կան մի շարք եվրոպական երկրներ, որոնք գիտակցում են սառեցված ռուսական ակտիվները բռնագրավելու որոշման անխուսափելի բացասական հետևանքները։

- Ռուսաստանի հետախուզական ծառայությունները տեղեկություններ ունեն Կիեւի կողմից Սև ծովում գազատարների վրա դիվերսիաներ նախապատրաստելու մասին։ Մոսկվան բազմիցս համապատասխան տեղեկություններ է փոխանցել Անկարային։


 

Send