«Եթե ԱՄՆ-ում մարդիկ երբևէ հոգնեն ինձնից, ես կտեղափոխվեմ Իսրայել և կդառնամ վարչապետ»,- ասել է ԱՄՆ նախագահ Դանալդ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում։
Թրամփը նշել է, որ հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև 2026 թվականի ավարտը ԱՄՆ-ն կդադարեցնի Իսրայելին ֆինանսական միջոցներ տրամադրելը։
- Իսրայելը կարող է մեզանից գնել այն ամենը, ինչ ցանկանա»,- ասել է նա։
- Անցած գիշեր Իրանի ուղղությամբ հասցված հարվածը չի նշանակում լայնամասշտաբ պատերազմի սկիզբ։
Եվրոպան Ամերիկային տվել է ամենամեծ նվերը՝ Գրենլանդիան, ասում է Թրամփը։
Եվրոպան լավ է վարվել մեզ հետ։ Նրանք հենց նոր ԱՄՆ-ին տվեցին ամենամեծ նվերը, որ մենք երբևէ ստացել ենք։ Գիտե՞ք՝ ինչ էր դա։ Գրենլանդիան։ Մենք ստացանք Գրենլանդիան։
Եթե ամերիկյան ժողովուրդը երբևէ հոգնի ինձնից, ես կտեղափոխվեմ Իսրայել և կդառնամ վարչապետ։ Այնտեղ ես 99% աջակցություն ունեմ, ասում է Թրամփը։
ԱՄՆ նախագահի այլ հայտարարությունները․
- Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմը պատերազմ էր։ Իրանը պատերազմ չէ։
- Նրանք կեղծ տեղեկություններ էին տարածում՝ պնդելով, թե մեզ մոտ սպառվում են զինամթերքի պաշարները։ Իրականում այդպես չէր։ Մենք իսկապես ունեինք որոշակի տեսակի սպառազինության պակաս, սակայն «պակաս» բառն այստեղ չափազանց մեծ չափազանցություն է։ Այնուամենայնիվ, մեր պաշարները որոշ չափով նվազել էին, քանի որ Բայդենի օրոք մենք մեծ քանակությամբ զենք ու զինամթերք էինք ուղարկել Ուկրաինա։
- Նայե՛ք Մերձավոր Արևելքին։ Ես լիովին վերահսկում եմ իրավիճակը։ Մենք ունենք դաշնակից՝ Իսրայելը։
- Մենք նրանց [Իրանին] դրել ենք հենց այն անկյունում, որտեղ ցանկանում էինք։ Մենք կարող ենք վերջ դնել նրանց, կամ էլ կարող ենք ողորմածություն ցուցաբերել և թույլ տալ, որ հազարավոր մարդիկ ապրեն։

Русский