Իրանի վերջին շահի որդի, ԱՄՆ-ում ապաստանած վտարանդի արքայազն Ռեզա Փահլավիի վրա ներկ են լցրել։
Միջադեպից հետո Փահլավին ողջունել է իր կողմնակիցներին ու հեռացել մեքենայով։ Կասկածյալ հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության կողմից։
Դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մամուլի ասուլիսից հետո, որի ժամանակ նա քննադատել է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարի համաձայնագիրը։ Փահլավին հայտարարել է, որ Իրանի իշխանությունների կողմից «հանկարծակի պրագմատիզմի» հույս չկա։ «Ես դա չեմ տեսնում։ Դիվանագիտությանը արդեն բավականաչափ հնարավորություններ են տրվել», - ընդգծել է նա։

Русский