Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքում խոշոր վթարի հետևանքով վիրավորներից մեկի թևն ամպnւտացվել է. Shamshyan

Blog Image

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ մայիսի 5-ին, Իջևան-Սևան Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Ford Transit»-ներից մեկը վարել է Երևանի բնակիչ 53-ամյա Հարություն Մ.-ն, «Jeep Wrangler»-ը վարել է Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Հ.-ն, մյուս «Ford Transit»-ը վարել է  Երևանի բնակիչ 44-ամյա Գարեգին Մ.-ն, «Nissan Sentra»-ն վարել է Երևանի բնակիչ 62-ամյա Գերասիմ Ն.-ն, իսկ «Tesla»-ն վարել է Երևանի բնակիչ 19-ամյա Արմեն Դ.-ն։

Վթարի հետևանքով վարորդներից Արմեն Դ.-ն, Գերասիմ Ն․-ն և «Nissan Sentra»-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 25-ամյա Շիրակ Դ․-ն, 24-ամյա Վաչե Ա․-ն, 28-ամյա Կարեն Մ․-ն և Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից մեկի ձեռքը ամպուտացվել է և ձեռքի կտրված հատվածը արագ տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Երեկ խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում բախվել էին «Tesla» մակնիշի, «Jeep Wrangler» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և 2 «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Ford Transit»-ներից մեկը գլխիվայր շրջվել էր, իսկ «Jeep Wrangler»-ն էլ հայտնվել էր բաժանարար գոտու կանաչ գազոնում։
 

Send