Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան Միջազգային

Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Blog Image

Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, մեր հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչ վերաբերում է ցանկացած երկրի կամ միավորման, այդ թվում՝ Եվրամիության հետ հարաբերություններ պահպանելու ՀՀ իրավունքին, կարծում ենք, որ սա ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է։ Բայց համագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգում, հենց այս ինտեգրացիան է։ Եվ ինչպես տեսնում ենք, այն ներառում է Հայաստանի իրավական շրջանակի ներդաշնակեցումը ԵՄ համապատասխան չափանիշներին այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրը և այլն»,- ասել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ Եվրոպական միության հետ իրավական շրջանակի նման ներդաշնակեցումը անխուսափելիորեն կհակասի Եվրասիական տնտեսական միության համապատասխան նորմերին։ «Հետևաբար, մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի՝ ԵՄ նորմերին իր իրավական շրջանակը ներդաշնակեցնելու քաղաքականության և ԵԱՏՄ համապատասխան կանոնակարգերի միջև հնարավոր հակասություններին։

Գալուզինը նաև ասել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով։

«Հայաստանը տեղյակ է կազմակերպության շրջանակներում ընդունված բոլոր որոշումներից։ Եվ, իհարկե, ակտիվորեն պաշտպանում ենք Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ բացարձակապես պարզ է, որ Հայաստանի, նաև այս կազմակերպության մյուս անդամների համար իսկապես հուսալի անվտանգությունը կախված է դրանից։ Իհարկե, ուրախ կլինենք տեսնել հենց այս արդյունքը»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Send