Սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Զվեզդան Թերզիչը հայտնել է, որ ռուսական ակումբներից մեկը ցանկություն է հայտնել ձեռք բերել թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը՝ 5,5 միլիոն եվրոյով, սակայն գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը խնդրել է չվաճառել խաղացողին։
«Մենք Ռուսաստանից 5,5 միլիոն եվրոյի առաջարկ ունենք։ Ակումբի անունը չեմ նշի։ Ստանկովիչը աղաչեց ինձ՝ ասելով. «Թերզա՛, ի սեր Աստծո, ձեռք մի՛ տուր Թիկնիզյանին, նրա էներգիան, աշխատասիրությունը…»», — Թերզիչի խոսքերն է մեջբերում Mondo-ն՝ հղում անելով Mozzart TV-ին։

Русский