Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

Blog Image

ՀՀ ԿԸՀ-ն հայտնում է. «Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-7.98%
Լոռու մարզի Թումանյան համայնք-13.91%
Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-5.07%
Կոտայքի մարզի Արզնի համայնք-8.49%

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 19 տեխնիկական սարքավորումներ։

Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 3 դիտորդական առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Ազատ քվե» և Անկախ դիտորդ հասարակական դաշինք։

Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 11 զանգվածային լրատվության միջոց։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների, այսօր՝ ժամը
12:00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում»:

Send